• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Չեմ Վիդհյայի հետ:

18 օգոստոսի, 2022
Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Չեմ Վիդհյայի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022 թ. օգոստոսի 18-ին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Կամբոջայի Թագավորության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Չեմ Վիդհյայի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Կամբոջայի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացումը և խորացումը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև Պնոմպենում երկրորդ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, դիվանագիտական ակադեմիաների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման հնարավորությունը, Առևտրա-արդյունաբերական պալատների համագործակցությունը, երկու երկրների խոհանոցների միամսյակների անցկացումը, մուտքի արտոնագրերի ազատականացումը և այլ հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Կամբոջայի Թագավորության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Չեմ Վիդհյան համառոտ ներկայացրեց Կամբոջայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ Չինաստանի Վիետնամի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում:

Իր հերթին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Դեսպան Կաժոյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակման համատեքստում, նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծած 44-օրյա պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես  Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախի տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու խեղաթյուրմանը, մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներին:

Զրուցակիցները նաև քննարկեցին Հայաստանի և Կամբոջայի միջև համագործակցության զարգացումն առևտրա-տնտեսական ոլորտում՝ հայկական ապրանքատեսակների և մասնավորապես Արարատ կոնյակների Կամբոջա ներկրման հնարավորությանը:

Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին պարբերաբար հանդիպել, միևնույն ժամանակ պահպանելով մշտական էլեկտրոնային կապ, բոլոր բարձրացված հարցերն իրագործելու նպատակով:

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հետ հանդիպմանը մասնակցում էր Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Եվրոպայի գլխավոր վարչության պետ Հոյ Պիչրավուտը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: